Բաժիններ՝

Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել

Վանաձորի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: «Գիշերը ահազանգ է ստացվել խուլիգանական արարքի վերաբերյալ: Ոստիկանությունում նյութեր են պատրաստվե լ եւ ուղարկվել քննչական կոմիտե: Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել»,-ասացին ոստիկանությունից:

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ հավելեց, որ դեպքի վերաբերյալ քննություն է սկսվել: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները` դեպքի մանրամասները պարզելու համար»,-ասաց Տռուզյանը:

Համաձայն նախնական տեղեկությունների, Վանաձորի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31