Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ժամանակ տվեց Վարդգես Գասպարիի պաշտպաններին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Կեղծ «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց:
Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից:
Մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհայտ անձը հափշտակել է «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:
Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել:
«Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհարժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մելքումովի փողոցի, Մալայանի անվ. ակնաբուժարանի և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ջրամատակարարումը:
Միածնաէջ Մայր Տաճարում մարտի 20-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը, որի ընթացքում կատարվեց նաև Դռնբացեքը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ստորաբաժանման զինծառայողները դաշտային պարապմունքների են ձեռնամուխ եղել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գևորգ Լ.-ն:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Ս.թ. մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով:
Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանին պատրաստում են վերականգնողական վիրահատության: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, կնոջ մոտ արձանագրվել են դեմքի և վերին վերջույթների վնասվածքներ:
«Երևան ջուրը» տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով մարտի մարտի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի նաև Արցախի պողոտայի, «Նաիրիտ» գործարանի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Մարտի 20-ին, ժամը 12.30-ին, «Ռենաուլտ Լոգան» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշն այսուհետ հանդես կգա «Յուքոմ» ապրանքանիշի ներքո` փոխելով նարնջագույնը կանաչի: Ապրիլին նախկին «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման 80 կենտրոնները նորովի հանդես կգան` մատուցելով Յուքոմի ծառայություններ:
Մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վարդանանց, Եր.Քոչարի և Ալ.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն»-ը բախվել է մայթին գտնվող էլեկտրասյանը:
Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաեւան:
Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։
Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ, ավելորդ թղթաբանությունից կախված: Ես համաձայն եմ, որ չի կարելի մեծ չափերի նվերներ տալ, բայց ուսուցիչն էլ է կին, շատ ու շատ երկրներում կա ուսուցիչների մեծարման օր, ուսուցիչների երախտագիտության օր: Այնտեղ այլ կերպ է նշվում:
Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ:
Այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:
Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ: