
Իշխան Զաքարյանը հանձնարարել է ուսումնասիրել յուրաքանչյուր խախտման դեպք

Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության ընթացքում Վերահսկիչ պալատի մասնագետները զեկուցել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքներն ու բացահայտված խախտումները:
ՎՊ աշխատակիցները ներկայացրել են որոշ մանրամասներ դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է տարվող աշխատանքներում խիստ հետևողականության և մանրակրկիտ կերպով ստուգումներն իրականացնելու անհրաժեշտությունը:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել յուրաքանչյուր խախտման դեպք և արձանագրել բոլոր մանրամասները: Քննարկվել են նաև ստուգումների ժամկետների վերաբերյալ հարցեր: