
Գայլի հարձակումից տուժած կնոջն արդեն վիրահատում են. աշխատում են մի քանի վիրահատական խմբեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Էրեբունի» ԲԿ շտապօգնության մեքենայով Եղեգնաձորի բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել դեմքի և վերին վերջույթների վնասվածքներով 75-ամյա կին: Եղեգնաձորի բժշկական կենտրոնում կատարվել է առաջին բուժօգնությունը, վիրակապվել են վերքերը:
«Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհարժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել է:
«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկացնում են, որ այս պահին հիվանդը արդեն վիրասրահում է, որտեղ աշխատելու են մի քանի վիրահատական խմբեր: Վիրահատությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատել վնասվածքների խորությունը և որոշել հետագա անելիքները: Մասնագետների նախնական կանխատեսումներով՝ մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք ևս կունենա: