
Վթար Երևանում. կան վիրավորներ

Մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վարդանանց, Եր.Քոչարի և Ալ.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն»-ը բախվել է մայթին գտնվող էլեկտրասյանը:
«Ֆոլքսվագեն»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: