Հայաստանի ռուսական ռազմակայանի մասնագետները յուրացնում են ՌԽՄ-6 արդի ավտոմեքենաները
Հայաստանի ռուսական ռազմակայանի ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ստորաբաժանման զինծառայողները դաշտային պարապմունքների են ձեռնամուխ եղել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Մեկ ամսվա ընթացքում ճառագայթումային, քիմական, կենսաբանական պաշտպանության մասնագետները բարդ կլիմայական պայմաններում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կուսումնասիրեն վեցերորդ սերնդի արդի հետախուզական քիմիական ավտոմեքենաների (ՌԽՄ-6) մարտավարական-տեխնիկական, երթային եւ հատուկ բնութագրերը:
«Զորամասի ՃՔԿՊ-ի ծառայության պետ կապիտան Սվյատոսլավ Արաբկովի ղեկավարությամբ ռազմական տեխնիկայի յուրացման ընթացքում զինծառայողները ՌԽՄ-6-ի անձնակազմերի կազմում կուսումնասիրեն ռազմական տեխնիկայի հիմնական հանգույցները, ագրեգատները եւ համակարգերը, կսովորեն կատարել ծավալման նորմատիվները»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՌԽՄ-6 արդի զրահամեքենաները ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են 2016 թվականի սկզբին, ինչը թույլ Է տվել բարձրացնել ՃՔԿՊ-ի ստորաբաժանման ներուժը՝ տարբեր սպառնալիքների հայտնաբերման եւ դրանց դեմ պայքարելու համար: