Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ ների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ:
Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանը դեպքի օրը հեծանիվով գնացել էր ընկերներին տեսնելու:
Մարտի 30-ին, ժամը 07.28-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգսյանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։
«Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»:
Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, և նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով և գովաբանել յուր ռեժիսուրան՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը։
ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված:
Սնոտիապաշտություն է, երբ մարդիկ մտածում են, թե ուրիշի մոմից վառելով, կարող է ինչ-որ բան պատահել և այլն: Այդ երևույթին ավելի ցայտուն նկատել եմ Տավուշի մարզում` Շամշադինում, երբ հավատացյալ ժողովուրդն այցելում էր գերեզմանատան եկեղեցի կամ այլ մատուռ, ապա բոլոր այցելուներն իրենց մոմերի հետ մեկտեղ տանում էին մեկ տուփ լուցկի: 4 մարդ 4 լուցկու տուփ ուներ:
Մարտի 26-ին` Հակոբ Պարոնյանին անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր միության 75-ամյակին:
Մարտի 29-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» թանգարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ և մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է ընկերոջը:
Հայոց Եկեղեցու յոթնալույս Ս. Գրիգոր վարդապետը Ս. Հաղորդությանը նվիրված իր քարոզներից մեկում այս խորհրդին արժանի լինելու համար երեք նախապայմաններ է առաջադրում՝ հավատք, իմացություն և սրբություն:
Վերջերս ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է եվրոպացիներին: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն: Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 26-ին, ժամը 13.30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան-Չարենցի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արմինե Ի.-ն:
Տաքսու վարորդի գիշերային «գայթակղությունները»:
2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում մի խումբ անձանց կողմից քաղաքացի Քաջիկ Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«ԵՏՄ այն երկրները, որոնք թռչնի մսի արտադրությամբ են զբաղվում, պետական աջակցություն են ստանում՝ սուբսիդավորման տեսքով: Եթե սուբսիդավորվում է ֆուրաժը (1 տոննա), նշանակում է՝ կերն էժանացավ, եթե սուբսիդավորվում է 1 օրական տոհմային ճուտ արտադրողը, նշանակում է՝ 1 ճտի գինն էժանացավ: Մեզ մոտ դա չի արվում: Մենք այսօր մի ճուտն Իրանից գնում ենք 300-320 դրամով»,- ասում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
56-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
Բնակարանագողերի դեմքերն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ոստիկանությունը դիմում է հետախուզվողների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին:
Լուսաբացը դիմավորեցին ոստիկանությունում:
2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող մանկական սրճարանում գտնվող խաղային ապարատի վրայից առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «HTC Desire 820» տեսակի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը եւ National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 68-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի բացառում, որ առաջիկայում երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել:
Մարտի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված Էդուարդ Թորոսյանին:
Վարդենյաց լեռնանցքում մարտի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: