Ասաց լավ եղանակ ա, ուզում ա երաժշտություն լսի ու հեծանիվ քշի. դեռևս չպարզված հանգամանքներում մահացած հեծանվորդի ընկեր. news.am
Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 21-ամյա Արա Փափազյանը դեպքի օրը հեծանիվով գնացել էր ընկերներին տեսնելու: Եղանակը լավ է եղել եւ Արան ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ դասընկերուհուն տեսակցության:
«Մոտավորապես ժամը իննի կողմերը միասին ման եկանք, մեր ընդհանուր ընկերներին տեսանք, հետո, որ արդեն տուն պետք է գնայի, ասաց, որ եղանակը լավ է ու ուզում է երգ լսելով հեծանիվ քշի: Իրար հաջող արեցինք, ինքը վերեւ բարձրացավ, որ հեծանիվը վերցներ: Հետո հեծանվով մեր դասարանի աղջիկներից մեկի բակ է գնացել, խնդրել ա, իջել է աղջիկը, մի քիչ խոսել են, որից հետո աղջիկն ասել է, որ եղանակը լավ չի, քամի ա սկսվել, գնա տուն: Դրանից հետո մյուս ընկերների մոտ ա իջել, մի քիչ ման են եկել: Հետո ես զանգեցի, որ պայմանավորվենք` հաջորդ օրը դասի գնալու համար, ասաց, որ նաուշնիկով է, 20 րոպեից կհասնի, կզանգի: Բայց այդպես էլ չզանգեց»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արայի ընկերներից Արման Գաջելյան:
Արմանի խոսքով, Արայի ընկերները, որոնց նա հեծանվով գնացել էր տեսնելու, պատմել են, որ այդ օրը Արան հեծանիվը շատ վատ է վարել. «Հեծանվի դասերի երկուսեվ գնացել ենք, ընդհանուր, լավ էր քշում, բայց այդ օրը երեխեքին որ գնացել էր տեսնելու, պատմեցին, որ լավ չի քշել»:
«Դեպքը եղել է երեկոյան 22:30-ի սահմանում: Անհայտ անձիք են հիվանդանոց տեղափոխել, որտեղից էլ Արայի համարով հորն են զանգել ու տեղեկացրել, որ նման դեպք է եղել: Տեղեկություններ չունենք` վկաներ կան, թե ոչ, ուղղակի մեկը կա, որը քննչական մարմիններին է ներկայացել եւ ինչ-որ բաներ պատմել, բայց մեզ դեռ ոչինչ չեն ասել` ինչ: Հեծանիվը վնասված է, ղեկը թեքված, նստատեղի ձախ հատվածում քերծվածք ու ցեխի հետք կա: Մենք կարծում ենք, որ սյանն է հարվածել, բութ մարմնի է հարվածել, որովհետեւ որովհետեւ իր մոտ էլ կոտրվածք ու սալջարդ չկար, հիմնական հարվածը գլխին է եղել»,-պատմեց Արայի քեռին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: