Բաժիններ՝

Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Կարեն Վարադանյանի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանություն: Անցկաց վում է հետաքննություն»,- ասաց Ահարոնյանը` ավելացնելով, որ ներկա դրությամբ Վարդանյանի գործով այլ տեղեկություններ չկան:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ դիմել է ոստիկանություն և անհանգստանում է` հնարավոր է, որ Կարեն Վարդանյանը խարդախության զոհ է դարձել:

Իոննիսյանը, մասնավորապես, գրել է, որ Կարենը բոլորին ասել է, թե ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար մարտի 17-ին մեկնելու է Դուբայ, իսկ այդ օրը Երևան-Դուբայ չվերթ չի եղել: Ըստ Իոննիսյանի` Կարենը նախկինում այլ խարդախությունների զոհ եղել է, իրեն հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնելը, սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի: «Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը, այդ հարևանը Կարենի ու յուր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքան ա սիրում, որ տունը ինձ ա նվիրել»: Կարենը պետք է ամսի 24-ին ետ գար, բայց ետ չի եկել: Որևէ կոնտակտի դուրս չի գալիս, Կարենի մոտիկ բարեկամներն ու ընկերները որևէ լուր չունեն: Կարենը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախներ երկրից»,-նշել է Իոննիսյանը` հավելելով, որ ՀՀ ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց` նշել են խարդախության և թրաֆիկինգի կասկածների մասին, խնդրեցլ գտնել Կարենին, պաշտպանել նրա գույքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս