
«Հանցավոր» խմբի գործով կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգսյանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։
Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։ Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: