Բաժիններ՝

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները կտեսակցեն Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ ների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

Այս առնչությամբ մարտի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն: Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ` Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031