Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ բերանի և գլխի հատվածներում հրազենային վնասվածքներով

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։

2016թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս