Հայկական CodeFights IT ընկերությունը 10 մլն դոլարի ներդրում է ներգրավել
Հայկական CodeFights (https://codefights.com/) IT ընկերությունը երեկ հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան e.ventures հիմնադրամից։
Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների նորությունների մասին պատմող techcrunch.com կայքից։
CodeFights CEO-ի հիմնադիր Տիգրան Սլոյանը կայքի հետ զրույցում ասել է, որ իրենց ընկերության օգտատերերի բազան տասն անգամ ավելացել է այն ժամանակից ի վեր, երբ 2015թ. տարվա ապրիլին հայտարարեց, որ ներգրավել է 2.4 միլիոն դոլար ներդրում։
Սլոյանը խոստովանել է, որ ընկերության հիմնումից հետո կասկածներ ուներ, թե ինչպես կարող է իր ընկերությունը որոնել հաճախորդներին։
CodeFights-ում օրինակ, անձնակազմի ընտրությամբ զբաղվողները (recruiters) կարող են միայն շփման մեջ մտնել դևելոփերների հետ, որոնք կարող են հաղորդել, որ բաց են նոր առաջարկությունների համար։
«20 տարի առաջ, եթե դու ցանկանում էիր լինել լավ մասնագետ (developer), դու պետք է գնայիր MIT կամ Սթենֆորդ և աշխատեիր մեծ ընկերության համար։ Բացի դրանից՝ տեղեկատվությունը հասանելի չէր, դու չէիր կարող մանակցել առցանց դասախոսությունների կամ սովորել առցանց»,- ասում է նա։
Սլոյանը հավատում է, որ այսօր, եթե դու խելացի ես և մոտիվացված, այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են Udacity-ն, կարող են օգնել կատարելագործել հմտություններն ու գտնել աշխատանք։
CodeFights-ը պլանավորում է արագորեն ողջ աշխարհից հավաքել տեխնիկական մասնագետների իր բազան, որոնցից կարող են օգտվել մեծ կազմակեպությունները։
CodeFights-ը աշխատում է նաև նոր կրթական գործիքների վրա՝ ուսուցանելու սկսնակ ու խորացված գիտելիքներով մասնագետներին, որոնք ձեռք կբերեն նոր հմտություններ։
Բացի e.ventures-ից, CodeFights-ում ներդրումներ են կատարել Angel, Felicis Ventures, A Capital և Granatus Ventures ընկերությունները։