Բաժիններ՝

Մահացած 23-ամյա զինծառայողը երեկ խոսել էր հարազատների հետ. armtimes.com

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Նա 23 տարեկան է: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հարազատները վերջին անգամ երեկ են խոսել Իվանի հետ: Թե ինչ են խոսել՝ գյուղապետը չգիտի: Նրա վստահեցմամբ՝ դեպքի մասին գյուղում դեռ ոչինչ չգիտեն, չեն կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել:

«Կարող եմ ասել, որ նորմալ ընտանիքից է, հայրը աշխատող տղա է, մայրը եւս աշխատում է՝ ուսուցչուհի է: Մեկ եղբայր ունի, նա էլ Հայաստանում չի, արտագնա աշխատանքի է մեկնել»,- ասաց գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930