ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 30-ին զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին`ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիռհական թատրոնում (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015 թվականին արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:
Մայիսի 1-ին, մայիսի 3-5-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին‵ Լոռիում, Տավուշում, Սունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Երևանի Վրացական փողոցի 10 շենքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ալեն Մ.-ն:
Ապրիլի 28-ին, ժամը 04.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու 39 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Հարգելի հայրենակիցներ խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Սոցապ նախարարության միջոցով:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր:
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել Է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել և պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանկու։
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է։
Շարքային Բադալյան Հարություն Սարիբեկի։ Մարտական Խաչ երկրորդ աստիճան։ Կենդանի հերոս։
Պարզվում է թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։
Օրերս Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի հոր և տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Այսօր, խարխուլ և խոնավ խրճիթում, ավելի քան 27 տարի բնակվող բազմանդամ ևս մեկ ընտանիքի երազանք իրականացավ:
Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կալանավորին:
Ապրիլի 29-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 92 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խարդախություն և անհիմն պատճառաբանություններ:
Ապրիլի 2-ին տիկին Թամարան խոսել էր Սարգիսի հետ. «Զանգեց, շատ հանգիստ էր: Խոսեցի, ոչինչ չզգացի: Հարցրեց` ինչպե՞ս ես, ասացի` լավ եմ: Հարցրեց, թե ինչ եմ անում, ասացի, որ ուզում եմ գնալ, պապիկին տեսնել, երկար ժամանակ չեմ տեսել: Նոր էի վիրահատվել, չէի կարողանում: Չասաց, որ նորից կզանգի»:
Ապրիլի 29-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ատացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշը, վաղը կեսօրին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղեկցությամբ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից ճամփա կընկնի դեպի Ղարաբաղ: Նա ցանկանում է տեսնել անկողինը, որտեղ որդին քնել է, վայրը, որտեղ նա զոհվել է:
Ապրիլի 29-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ատացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: