Մայիսի 3-ին, ժամը՝ 20:30-ին «Գյումրի» բժշկական կենտրոն են ընդունվել կտրած-ծակած գործիքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ:
«Սպառողի համար սակագնի վրա ազդեցություն կգործի, թե ոչ, դա ընկերության լիազորությունների շրջանակում չէ, բայց կարող եմ ասել, որ այդ ներդրումն իրականացնելը մեր մարժայի վրա ազդեցություն կթողնի 0,6 դրամի չափով, բայց վերջնական սակագինը ձևավորվում է ոչ միայն վերջնական մարժայից, այլ նաև ուրիշ գործոններից, դրանց հանրագումարում, ինչու չէ, կարող է նաև սակագինը նվազել»,-ասաց Արմեն Գևորգյանը:
Մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»: Սույն հայտարարությունն անելիս գիտե՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվերներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»:
Մայիսի 3-ին դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում: Ըստ մեր տեղեկությունների «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է:
Մասրիկին մերձակա վարելահողերը կամ բնակավայրերը, ինչպես հավաստեց Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը, չեն տուժել ջրի ելքի ավելացումից: «Վերջին մի քանի օրում Մասրիկ գետը վարարել է, սակայն դուրս չի եկել ափերից, որեւէ վնաս չի պատճառել տնտեսություններին, փրկարարների օգնության կարիք չի զգացվել»,- նշեց Արմեն Ասատրյանը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Սամարայի երկրամասի Սիզրան քաղաքի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի զանգվածային սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը:
Արցախի բոլոր մարտական հենակետերում ամուր կանգնած են հայ զինվորն ու կամավորականը: Հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը:
Հյուսիսային մարզերի եզդիները միանում են հայաստանաբնակ մյուս եզդիների կոչին՝ պատժել Քյարամ Սլոյանին գլխատած գազանին հերոսացնող Ալիևին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում ի հայտ են եկել որոշակի հանգամանքներ, հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին:
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը Սմերչ զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի համատեղ փորձին:
Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երևանի ավագանու անդամ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ Է դառնում, որ նա նախորդ տարի 421 մլն դրամ եկամուտ Է ստացել աշխատավարձից և շահաբաժիններից։ Միայն աշխատավարձը կազմել Է 4.3 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ստացել Է 313 և 95 մլն դրամ։
Երեկ կեսօրին լուր ստացանք, որ լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում։ Նորադուսցիները՝ 500-700 հոգի, փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունն ու արտահանումն է։
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մայիսի 4-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում` Հանքային ջրերի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Խորենացի փող. 30, Տիգրան Մեծի պող. 18 համարների ջրամատակարարումը:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
90-ամյա Սիրանույշ Գրիգորյանն «Ասպարեզի» հետ զրույցում ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հարազատների հիշողությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվութան մասին, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Գյումրիում 11 հակատանկային ական է հայտնաբերվել: «Ողջ մնալու արվեստ» ակումբը Գյումրիում ռազմական պատրաստվածության դասընթացներ է անցկացնում:
Հակոբն ասում է՝ թող եղբայրը վիրավոր տուն գար, բայց գար. «Չէի ուզե, որ ըսպես բան էղներ: Իրա էդ սիրուն երեսը… Ինքն էլ չէր ուզե, ես էլ չէի ուզե»:
Մայիսի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ զորամասերից մեկին հարակից տարածքում, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ականների որոնման աշխատանքներ:
Դահլիճում ներկա էին քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից մի քանիսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքի աղբամանների մոտ ռազմամթերք է թողել:
Տիգրան Աբգարյանը շատ էր հպարտանում գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի հաղթանակներով:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն անարդար է հեռացվել համալսարանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լիանա Դավթյանի մայրը՝ լրագրող Մարգարիտ Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պահին դուստրը գտնվում է Մարսել քաղաքում. կամավոր հիմունքներով գնացել է վերապատրաստման:
Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում: