Աիդա Սերոբյանի պատասխանը Զեյնաբ Խանլարովային. henaran.am
henaran.am-ը գրում է. «Զեյնաբ Խանլարովին ես շատ ջահել ժամանակ մի անգամ տեսել եմ: Ստադիոնում՝ համերգ էր ու պետք է երգեր: Սովետական ժամանակ էր ու հիշում եմ, որ ադրբեջանցիները մեխակները վազացնում էին, որ հասցնեն Զեյնաբին ու գլուխները ճամփին կոտրեցին, պոչերը տվեցին իրան: Էտ կինը առհասարակ չի ամաչում»,- այսօր՝ փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովաի Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչին, ասաց ազատամարտիկ, գնդապետ, «Հայ կանանց միավորման» նախագահ Աիդա Սերոբյանը: