Ապրիլի 29-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակելի տներից մեկին հարակից շինությունում. անհրաժեշտ է օգնություն:
168.am-ին Քննչական կոմիտեից տեցեկացրին, որ պահանջվել է կնոջ հիվանդության պատմագիրը, հանգամանքները պարզվում են:
Արձանագրություններից ու տեսաձայանգրություններից բացի, դատարանն ունի և, հավանաբար, արդեն այս նիստին կհրապարակի նաև փորձաքննության տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը
Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու, այլ զորանալու եւ հաղթելու։
Ապրիլի 28-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Երեկ երեկոյան եւ անցած գիշերը Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրեւները, ամպրոպն եւ քամու ուժգնացումը պայմանավորցախ են Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով:
Մեզ տեղեկություններ էին հասել, որ Գագիկ Ծառուկյանի «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում նոր էլիտար կոնյակի արտադրություն է սկսվել, որն արտաքին շուկա հանելուց առաջ գործարանը եւ նրա սեփականատերը ապրանքատեսակի լայն գովազդ է սկսել։
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին՝ շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։
ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու եւ իրացնելու մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ս.թ ապրիլի 29-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
«Ապրիլի 2-ին պետք է վերադառնար ու երեխաների հետ հեռախոսազրույցում ասաց, որ դասերը լավ սովորեն, որ երբ գա, գնան Պատմության թանգարան, «Էկզոտարիում», և այլն: «Լիքը ման ենք գալու ամբողջ օրը»,- ասաց նա ու մի քանի տեղի անուն տվեց: Բայց էդպես ամսի 2-ին տարան Թալիշ, երեք օր լուր չունեինք, հետո զանգեցին ու…»:
Բանակում, ինչպես վանքում, գործում է սեփական կամքից հրաժարվելով՝ հրամանատարին անվերապահ հնազանդության օրենքը: Թեև զինվորը «շախմատի ֆիգուրի» պես է, «սվին» կամ «թնդանոթի միս», սակայն չի դադարում անձ լինելուց, որովհետև ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ:
«Ուրֆանյանը հասկացել է, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի, մեր մնացած դիրքերը հակառակորդն արդեն շրջափակման մեջ էր վերցնելու»:
«…Մեր ցավը խորն է: Ես 27 տարեկան տղա եմ կորցրել: Մեր թշնամին երբեք չի հասկանա: Մենք երբեք պատերազմ չենք ուզել, մենք խաղաղություն ենք սիրում: Մենք ուրիշի ընտանիք չենք քանդում»,- ասում է զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի հայրը:
Տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Հայրը վերջին անգամ տղայի հետ խոսել է ապրիլի 18-ին՝ որդու զոհվելուց մեկ օր առաջ. «Ամսի 18-ի իրիկունը ժամը 8:10-ին խոսել ենք, ամսի 19-ի առավոտ 10-ից 10 պակաս դեպքը եղել է: Տղաս ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չմտածեք մեր մասին, մենք լավ ենք»:
«Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծելու կարիք ունենք: Առաջինը հացի խնդիրն է: Այն պետք է լուծել: Զենքի խնդիրը ևս կարևոր է: Պետք է լուծել: Բազմաթիվ ճյուղերում կան խնդիրներ և պետք է ուշադիր լինել ու լուծումներ գտնել: Անվտանգության խնդիրն էլ է պետք լուծել»:
Բուժհիմնարկի տեսագրող սարքերն արձանագրել են գողության պահը:
«Եթե այս անգամ էլ մեր տղերքի առաջխաղացումը կանգնեցրեցին, այս անգամ արդեն դա մեզ համար լավով չի վերջանա: Կարծում եմ, որ մեր ռազմական վերնախավն այս անգամ հաշվի կառնի ու թույլ կտա, որ մեր տղերքն առաջանան այնքան, որքան պետք կլինի՝ դրանց իսկական դաս տալու համար: Նորից եմ կրկնում՝ մենք հիմա արդեն պետք ունենք այնպիսի մի հուժկու հակահարվածի, որից էդ ասկյար շները մեկընդմիշտ կմոռանան, որ մեզ կարելի է պատերազմ հայտարարել: Ինչպես 1994 թվականին չոքեչոք հրադադար աղերսեցին՝ շուն Ալիև ավագով, որովհետև հասկացել էին, որ Կիրովաբադն ու Նախիջևանը կորցնելու խնդրի առաջ էին հայտնվել, այնպես էլ հիմա՝ նույն դասն արդեն վերջնական պետք է տալ էս տխմար, չկայացած պետական խրտվիլակ որդուն՝ դրանց ձայնը մեկընդմիշտ լռեցնելու համար»:
Զինծառայող Ռուբեն Առաքելյանը, ով քառօրյա պատերազմի ժամանակ վնասվածք էր ստացել, այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում, և դեռևս հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Մանուկյանը:
Առաջնորդվելով հեռուստատեսային ոլորտի ժամանակակից միտումներով՝ ATV–ին ներկայացնում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքները, որոնք կգոհացնեն ամենատարբեր հեռուստալսարանների ներկայացուցիչներին:
Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ:
«Առաջնագծից հրամանատարներն ինձ տեղյակ պահեցին, որ Ադրբեջանը «ներքին սպառման» համար տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմը հարձակվում է, հրետակոծում է: Բնականաբար, մերոնք պատասխանում էին նրանց նախահարձակ գործողություններին, բայց կատարվում է հետեւյալը. ադրբեջանցիները քառօրյա պատերազմում զոհվածների դիակներից օրական 30-40 հատը հանում են սառնարաններից, ուղարկում դիրքեր, թե իբր նրանք նոր են զոհվել` հայերի հարձակման պատճառով: Բնականաբար, իրականում դա այդպես չէ»:
Ծննդկանը 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է եւ որոշ ժամանակ անց մահացել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում ապրիլի 25-ին տաքսու վարորդի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Դատարանում Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել 2015թ. հունվարի 28-ին և 29-ին Մովսես Ազարյանի հետ նույն սենյակում գտնված կուրսանտներին: Ըստ նրա՝ հարցաքննության ընթացքում կպարզվի՝ արդյո՞ք Մովսես Ազարյանը նշված օրերին քնած է եղել նույն սենյակում, թե՞ ոչ, և ինչպե՞ս է արձագանքել Հայկազ Բարսեղյանի մահվան լուրը լսելիս. ըստ փաստաբանի՝ դա կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը: