Բաժիններ՝

«Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով». ՀՀ ԱԳՆ

Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: «Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում  հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հոյւպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով»:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Դեկտեմբերի  5-ի ժամը 11.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ:

Կապ է հաստատվել Հվ. Օսիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:

Վրացական կողմը ակտիվ իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս