«Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե աշխատանքից ազատվում կամ կալանավորվում են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք զբաղվել են բանակի սպառազինության եւ մատակարարման հարցերով, կնշանակի՝ իրավապահներին հայտնի են դարձել այնպիսի անհերքելի փաստեր նրանց թույլ տված չարաշահումների մասին, որոնք ներել չի կարելի»։
Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։
Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր:
«Չէ, բացարձակապես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,- իր պաշտոնանկության մասին լուրը հերքեց ՔԱԳՎ պետը։
Ծաղկաձորում աշխատանքն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:
Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, և դրամապանակ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:
Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն ապրիլյան քառօրյա պատերազմում մահացու վիրավորում ստացած հերոսներից մեկն է: Մերուժանը երկու ամսից պետք է ամուսնանար, հարսնացուն Շուշիից էր:
Հունիսի 3-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Շանգրի Լա խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:
Թաիլանդի արեւմուտքի Քանչանաբուրիի նահանգի տխրահռչակ «Վագրերի վանքի» տարածքում 30 սատկած վարգաձագերի մարմիններ են հայտնաբերել, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ Կարմիր գրքում գրանցված այդ կենդանիների 40 սատկած ձագեր էին գտել:
Հունիսի 3-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող «Մուրացանի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 3-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Նամականիշների թողարկումներ արդեն արվել են Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով, կարծում եմ, կլինի նամականիշի, գեղաթերթիկի ու ծրարի մարում: Նկարիչներն արդեն աշխատում են»,- տեղեկացրեց փոխանախարարը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, քանի որ նա ունի ողնաշարի ճողվածք, ինչն իրեն շատ անհանգստացնում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ըստ որի՝ հայրը լուրջ բուժման կարիք ունի:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Սպառողը հուլիսի մեկից կապույտ վառելիքի համար կվճարի նոր գին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի՝ որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին:
«Քանի՞ նոր աշխատատեղ ենք բացել այս տարիների ընթացքում, որքա՞ն ենք ավելացրել համայնքի ժողովրդի եկամուտները, որքա՞ն է ավելացել ՀՆԱ-ն, որ գնում ենք ինչ-որ ռեֆորմների: Այո՛, եթե կենսամակարդակը բարձրացել է, աշխատատեղերը շատացել են, աշխատավարձը բարձրացել է, և այլն, եկեք գնանք որոշակի ցավոտ ռեֆորմների, սակայն դա չի եղել: Մենք գնում ենք ևս մի խնդրի առաջացման բնակիչների համար, որն այս բոլոր խնդիրներին թափ է տալու»,- նշեց պատգամավորը:
Կողոպուտ տաքսի ավտոմեքենայում:
Հունիսի 3-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գերեզմանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի դիտարկմանը, որ Հայաստանի զարգացումը Ռ. Մարտիրոսյանը միշտ կապել է Ռուսաստանի հետ, արձագանքեց. «Ո՞վ ասաց, որտեղի՞ց եք լսել, որ այդպիսի հայտարարություն եք անում, այդպիսի բան չկա: Ե՛վ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ է Եվրոպա իմիջիայլոց, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ, բոլոր հարևանների հետ՝ և՛ հեռավոր, և՛ մոտակա, բոլորի հետ էլ պետք է համագործակցել, որտեղ որ մենք շահ կունենանք»:
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարող եք հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում:
ՀՀ արդարադատության նախարարությունը Մոսկվայում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի կրումը հայրենիքում շարունակելու հարցով դիմել է ռուսական կողմին, սակայն բավականին երկար ժամանակ արձագանք չի ստացել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 3-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը եւ ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային դիրքերից մեկում ջուր տեղափոխելու ժամանակ մեքենայով ականի վրա հայտնված ու վիրավորում ստացած վարորդ, պայմանագրային զինծառայող Վարդան Առաքելյանը չի կարողանում հասկանալ, թե այդ օրն ինչո՞ւ փոքր- ինչ շեղեց մեքենայի ճանապարհը։