ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առիթով:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Երեւանի և Գյումրիի ռազմակայանների տարածքում հունիսի 1-ին տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ՝ նվիրված ուսուցման ամառային փուլի մեկնարկին:
Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա:
Հարցին՝ մանկությունից ի՞նչ չկատարված երազանքներ են մնացել, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Երազում էի 7 երեխա ունենալ, բայց 4-ն ունեցա»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկություն ներկայացնելիս բոլոր գործոնները հաշվի են առնվել. «Բոլոր հնարավոր գործոնները, հնարավոր պլյուսներն ու մինուսները հաշվի են առնված»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:
Անհոգ շփվեք ինտերնետում և կիսվեք ծովափնյա տպավորություններով Ձեր մտերիմների հետ. Ucom ընկերության բոլոր բաժանորդների համար գործում է նոր ամառային առաջարկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա:
Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
2016 թվականի մայիսի 29-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:
1958թ.-ից սկսվել են ինձ և եղբայրներիս պատկանող տան շինության աշխատանքները, որոնք ավարտվել են 1963թ.: Արդյունքում՝ նշված հասցեում գտնվող տան քառորդ մասը բաժին է հասել ինձ (հիմք՝ 1965թ. համար 42 տոմար 765. գույքային թերթը), 1975թ. ամուսնացել եմ Ջեմմա Մրրիկյանի հետ:
Հունիսի 2-3-ը առանձին շրջաններում, հունիսի 4-6-ը‵ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր եղբայրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայում, ապա՝ դատապարտվել ցմահ ազատազրկման:
«Երեխաները իրենք պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհոգի կարողանան երեխաները մեծանալ և հասնել իրենց նպատակին»,- այսօր Աժ-ում երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մեջբերել է ամուսնու՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը. «Հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն»:
«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
Վլադիկավկազում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 7 քաղաքացիների շրջանում զոհեր չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիևի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների և կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը դատավորի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Մայիսի 30-ին կայացված որոշման մեջ դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները:
Քրեական դատավարության մասնակից Սերյոժա Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Մեր տեղեկություններով, նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզա բեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվէղ է նրանց գործողություններին։
Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից:
Մայիսի 31-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի և Չարենցի փողոցների խաչմերուկում հարվածել է ճանապարհի եզրազարդին ու վրաերթի ենթարկել 4 և 8 տարեկան երկու տղայի:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
Մայիսի 27-ի լուսաբացին` ժամը 5 անց 30-ի սահմաններում, Թբիլիսիի Ռուսթավի-2 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է «Mercedes» ավտոմեքենայի վարորդը, ով, նախնական տվյալներով, վրացահայ է, մեքենայում եղել է միայնակ, իսկ մյուս մեքենան` «Mercedes Minivan»-ը վարել է Գյումրու բնակիչ 34-ամյա Սուրեն Վարդանյանը:
Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին: