ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկ Քոթանջյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հունիսի 3-ին առանձին շրջաններում, հունիսի 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով նախաձեռնել էր Բաբայանի վերադարձի ստորագրահավաքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում կլինի հունիսի 5-ին՝ կիրակի օրը:
Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններում` «Զվարթնոց»-ում և «Շիրակ»-ում, ամբողջովին ներդրվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտ հանդիսացող Արտադրողականության վրա հիմնված նավիգացիոն ծրագիրը (PBN): Դրա արդյունքում դժվար ռելիեֆ ունեցող երկրներին առաջարկվում են մատչելի ու արդիականացված օդային ճանապարհներ, ինչը ենթադրում է նաև թռիչքների արժեքի իջեցում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական առայությունը հայտնում է, որ 2016թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 3-ից:
Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար:
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի կնքմանը:
ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում։
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի կնքմանը:
Զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարեւոր են, եւ մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների եւ մի խումբ լրագրողների բարի կամքն այլեւս բավարար չէ։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքմանը, որով քաղաքացիները փոխադարձ այցելությունների իրավունք կստանան առանց մուտքի արտոնագրի:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշման նախագիծը:
Այսօր Կառավարության շենքի դիմաց մի կին, տղայի լուսանկարը ձեռքին, պահանջում էր վերադարձնել իր որդուն, որին, մոր խոսքերով` 5 տարի առաջ այս օրն առևանգել են, ու ինքը մինչև հիմա տեղեկություններ չունի:
«Այն, որ նման վիրավորում ստացած հիվանդը կենդանի է մնացել, դա արդեն հաղթանակ է: Հիմա արդեն կարող եմ այդ մասին հանգիստ Դանիելի մոտ ասել, քանի որ նա գիտակցում է, թե ինչ է իր հետ կատարվել: Մենք առաջին հերթին միայն մտածում էինք փրկել նրա կյանքը, բայց հիմա Դանիելն արդեն կանգնում է: Վստահ ենք, որ քայլելու է»:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին, ժամը 08.20-ին, ՌԴ Կրասնոդար քաղաքից Գյումրի վերադառնալիս Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդգար Մ.-ն:
Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:
Նաիրի Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում աշխատելու ժամանակ՝ 2013 թվականի ամռանը, ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համապատասխան փաստաթղթերի, կեղծ համարանիշերով վարվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա փակցված են եղել ԱՊՊԱ և տեխնիկական զննության կեղծ կտրոններ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Նարինե Հ.-ն,:
Հունիսի 2-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 1-ին, ժամը 22.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 2-ին, ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունել է 1898 թվականի օրենքի փոփոխությունները, որը կնոջն արգելում էր վերստին ամուսնանալ ամուսնալուծությունից հետո կես տարվա ընթացքում: Պալատի նիստը հեռարձակվել է համացանցում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին Արաբկիր վարչական շրջանում առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին:
Հունիսի 1-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Թաթուլ գյուղ ավտոճանապարհին դիզ. վառելիքով բեռնված «ԶԻԼ» մակնիշի ավտոբաք է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգտնությունը:
Հունիսի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գուրգեն Գրիգորյանին և նույն թվականին ծնված Արմեն Ներսիսյանին, ովքեր մայիսի 17-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էին համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով:
Այն ժամանակ, երբ սիրահարվում էին, միմյանց նամակներ էին գրում, հիմա sms են գրում, մի փոքր անհետաքրքիր է հիմա: Չգիտեմ՝ միգուցե, ամեն ժամանակ իր քաղցրությունն ունի: