«Ծեծել են, ստիպել են, որ գրի, թե երեկվա հավաքի համար փող եմ տվել»․ Սամվել Բաբայանը՝ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին. «Ազատություն»
Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ:
Դիտարկմանը, թե Արցախում ընդդիմադիրները ստորագրահավաք են սկսել Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ստորագրահավաքներով և հավաքներով բանակի ճակատագիր չեն որոշում, նման տիպի հավաքներով պաշտոնների չեն նշանակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օպտիմալացման աշխատանքները «լավ» փուլում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նախարար Արմեն Երիցյանը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել:
Թե ինչո՞ւ է երկարաձգվում թոշակի անցնելու տարիքը, ըստ ԱԱԾ պետի տեղակալի՝ կա կադրերի բավականին մեծ պոտենցիալ. «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»: «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը:
«Կարծում եմ՝ սոցիալական մեդիայի հետ աշխատանքի ոլորտում խնդիր ունեն բոլորը՝ սկսած պետական կառույցներից: Ես կարող եմ շատ երկար խոսել այն մասին, թե ՊՆ-ն ու ՊԲ-ն ինչ սխալներ են կատարում սոցցանցերից օգտվելիս: Այստեղ կարևորը տենդենցն է, այսինքն՝ ձգտում կա՞ ավելի կրթված լինել, թե՞ ոչ: Կրկնում եմ, եթե խնդիրը տանում ենք իրավական դաշտ, բայց ենք թողնում հնարավորությունը՝ ավելի կիրթ հասարակություն ունենալու, ապա ավելի շատ փորձում ենք կոշտ մեխանիզմներ կիրառել, որոնք չեն աշխատում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Հունիսի 5-ին ժամը 23-ի սահմաններում «Գյումրի» ԲԿ է ընդունվել վրաերթի ենթարկված կին` 1978 թ-ին ծնված, Գյումրու «Բուսաբանական այգու» բնակիչ Սեդա Թ-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով և տրավմատիկ շոգով: Ներկա պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի և առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Հունիսի 7-ին, հունիսի 10-ին շրջանների մեծ մասում, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 6-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (34 տարեկան կին) փակվել է ներսում և կտրող գործիքով սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առողջական վիճակը միջին ծանրության է: 1978 թվականի ծնված Ա.Գ.-ն., ձախ բազկի վիրաբուժական վզիկի կոտրվածք, աջից եռապճեղ կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ ախտորոշումներով: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:
Ոստիկանության Վարդենիսի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 5-ին, ժամը 18.10-ին, Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 16 շենքի բակից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արթուր Ն.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տաքսի ծառայության նախկին աշխատակից Վ.Վերանյանին:
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
«Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ:
«Այս օրերին, երբ ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում տեղի են ունենում ճակատագրական գործընթացներ, երբ հայրենիքի պաշտպնության գործը մեր ժողովրդի համար կրկին դարձել է ամենակենսական խնդիրը, իսկ ազգային անվտանգության ապահովումը` բոլորիս թիվ մեկ անհանգստությունը, շատ դժվար է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկրորդական»:
Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:
Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը:
Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա:
Հունիսի 6-ին, ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը:
Գյումրիում հանցավոր խումբ է վնասազերծվել:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ:
Հունիսի 6-ին, ժամը 08.46-ից մինչև 09.21-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արարատի մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետապ, Քաղցրաշեն, Նարեկ, Բերքանուշ, Նաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս համայնքների տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1709 կրակոց:
2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել:
Մայիսի 24-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում 1948 թ. ծնված Սարգիս Ս.-ից հաղորդում էր ստացվել, որ Մարգարա գյուղի իր հողամասում մորթել և գողացել են իր խոշոր եղջերավոր անասունը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ: