Մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Ս. Մկրտությանն անմիջապես հաջորդող Ս. Դրոշմի խորհրդի վերջում քահանան օրհնում է խաչով նարոտը, որը կարմիր և սպիտակ թելերից է հյուսված: Այլ գույնի թել նարոտի մեջ չի գործածվում:
Երիտասարդները ստեղծել են InSales.am հարթակը: Այստեղ հաճախորդը կայքից օգտվում է անվճար: Անհրաժեշտ է կայքում ծանոթանալ ընկերության կողմից առաջարկված ակցիաներին, վերցնել անվճար կուպոններն ու այցելելով տվյալ ընկերություն՝ օգտվել զեղչերից, նվերներից և այլ ծառայություններից: Սրա դիմաց ընդամենը պետք է պատասխանել մարքետինգային երեք հարցերի:
Բոլոր քաղաքներում կա պատմական կենտրոն, պատմական վայր, որից սկսել է զարգանալ տվյալ քաղաքը: Բոլոր քաղաքներում այդ պատմական կենտրոնը փորձում են պահպանել: Երևանի պատմական կենտրոնը դա գավառական ռուսական փոքրիկ քաղաքի կենտրոն էր: Եթե մեզ հարցնեն` ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ:
Ձեռնադրությունը Հայ Եկեղեցու սրբազան խորհուրդներից է, երբ առաքելական հաջորդականությամբ իշխանություն ստացած եպիսկոպոսը, ձեռք դնելով ընծայացուի վրա, իշխանություն է տալիս նրան` Ավետարանը քարոզելու, խորհուրդները կատարելու, և սպասավորելու Տիրոջ Ս. Սեղանին:
Մարտի 15-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
«Դե արի, Վենետիկի հանձնաժողովին բացատրիր, թե ինչ է նշանակում Հայաստանում դատապարտյալներին ընտրական իրավունք տալը: Մանավանդ պատկերացրեք՝ նա զարմացած կնայի, երբ մարդու իրավունքների պաշտպանն ասում է՝ դա սխալ է՝ դուք մարդու իրավունքների պաշտպան եք, ուզում եք, որ նրանք չմասնակցե՞ն: Կամ՝ ազգային փոքրամասնությունների հարցը՝ տեսեք, ինչ գեղեցիկ բան է»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է:
104/408 տնակում ապրում է Զիտա Զաքարյանն իր բազմանդամ ընտանիքի հետ: Կիսամութ, խոնավ, փոքր, նեղլիկ սենյակներում ապրում է Զաքարյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը: 12 մետր երկարությամբ տնակն արդեն ամբողջությամբ քայքայվել է անձրեւից, ձյան հալոցքից ու կաթոցներից, խոնավությունը զգացնել է տալիս պահարաններում, պատերի վրա եւ ամենուր: Ներս մտնելիս` միանգամից զգացվում է բորբոսի ու խոնավության անտանելի հոտը:
«Հնարավոր չէր դեմքը վերականգնել, «ցանց» էր սարքել երեխուն, 93 պատրոնից 83-ը կպել էր: Ինքը դիտավորյալ ա արել` դեմից, հետեւից, դուշմանավարի, էլ տեղ չի թողել երեխու վրա: Էդ զենքը տվել էին թուքրից պաշտպանվեր, ոչ թե ընկերոջը սպաներ»:
Հեծանիվը մեր կյանքում. անվտանգ և ապահով երթևեկություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանը բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։
Amnesty International հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին բուժման նպատակով Ադրբեջանից դուրս թողնելու պահանջով արշավ է սկսել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Երևանի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վահե Տ.-ին, 1972 թ. ծնված Արման Ե.-ին և 1967 թ. ծնված Աղաս Գ.-ին` իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով
Ժամանակին բազմահազար բնակչություն ունեցող, Բագրատունիների արքայատոհմի իշխանության ներքո մշակութային և տարածաշրջանային հզոր կենտրոն դարձած Անին այսօր վերածվել է ուրվականների լքված քաղաքի: Երբ քայլում ես ավերակների կողքով, միակ ձայնը, որ կարող ես լսել, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը դարձած ձորից եկող քամին է: Այս մասին գրում է BBC-ն «Կայրսություն, որն աշխարհը մոռացել է» խորագիրը կրող հոդվածում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։
Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ:
Մարտի 14-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Արթուր Ս.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քարով գլխին հարված ստանալու հետևանքով:
«Վարկերը բեռ են գյուղացիների համար, մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք նրանց վիճակը թեթևացնելու համար»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ 1.4 մլն վարկեր կան, որից 150 հազարը գյուղացիական վարկեր են, որոնք պետությունը պետք է կարողանա գույքագրել՝ հասկանալու համար դրանք իրենցից ին՞չ են ներկայացնում, տույժ ու տուգանքները հիմնավո՞ր են, թե՞ պետության ստեղծած միջավայրն է նման իրաավիճակի պատճառ հանդիսացել:
Երկու տարուց նշելու ենք մեր ժողովրդի արժանապատվության՝ Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը, որոնց պետք է նախապատրաստվել արժանապատվորեն և ազգովի: Յուրաքանչյուր հայի համար թանկ ու միակ մեր պետության անկախությունը բարձրագույն արժեք է, որին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ և համոզված եմ՝ անհրաժեշտության դեպքում էլի են զոհաբերելու:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին նախատեսված են ջրամատակարարման հետևյալ ընդհատումները:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 15-ին, առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին (5 մլն ՀՀ դրամ), ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը:
2014թ. մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի մահվան գործով դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Հայրապետյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նրա ծառայակցին՝ Սիմոն Մկրտչյանին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սիմոն Մկրտչյանը մեղավոր էր ճանաչել և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:
Երեկ հայտնել էինք, որ դատախազը չի հաստատել Գևորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունը, այն վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ վերացվել է Գևորգ Սաֆարյանի հետ կապված մեկ այլ որոշում. վերացվել է ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին: