Բաժիններ՝

Տարածքի տերը բարկացած փնտրում է ծառահատողներին

Այսօր հաղորդագրություն էի տարածել այն մասին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում:

Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել, թե ում սեփականությունն է այդ տարածքը, ով է ծառերից ազատել այն ու հավանաբար այնտեղ պատրաստվում է կրպակ դնել: Սակայն ժամեր անց պարզ դարձավ, որ Բաբաջանյան 27/1 հասցեի տարածքի վրա եղած ծառերի հատման հետ տարածքի տերը կապ չունի, ինքն էլ է շատ բարկացած ու փնտրում է ծառահատողներին և չի պատրաստվում այդտեղ կրպակ դնել:

 Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս