ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարից տուժածներից երկուսը վիրահատվել են
ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.ն այսօր դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Ըստ նրա՝ տուժածներից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։ Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։