
ՊՊԾ գնդի տարածքը «գրաված» զինված խմբի մի քանի անդամների կալանքը երկարաձգվել է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով, իսկ Սմբատ Բարսեղյանի կալանքը տևելու է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Զանգվածային անկարգություն հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի կալանքը նույնպես երկարաձգվել է 2 ամսով:
Ավելի վաղ, հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 30-ը:
Հունվարի 24-ին երկու ամսով երկարաձգվել էր խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանի, Աշոտ Պետրոսյանի և Պավել Մանուկյանի կալանքը, իսկ հունվարի 18-ին երկարաձգվել է խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանքը, նույնպես երկու ամսով: Խմբավորման մյուս անդամ Արմեն Լամբարյանի կալանքը տևելու է մինչև փետրվարի 6-ը, իսկ Խաչատուր Գիչյանինը՝ մինչև մարտի 17-ը: