Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Շ.Մաթևոսյանի եւ Ս.Մելիքսեթյանի բնակարաններից կատարված հափշտակությունները, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը։
Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
«Ախպեր, լավ չեմ, ի՞նչ կլինի՝ տար հիվանդանոց, խնդրում եմ, Աստված ձեզ կօգնի»,- ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ասել էր տղաներից մեկը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զ արգացման միտումները:
Հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Բաքվում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող վարորդական վկայականի մասին տեղեկությունը, հայտնում է APA գործակալությունը:
«Գելլափ Ինթերնեյշնլի» ներկայացուցիչները ներկայացրին «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտության արդյունքները:
«Տարածված հայտարարության մեջ շատ հստակ գրված է՝ ով է լինելու. հայկական կողմի հրամանատարությունը»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ ներկայացվել է գրավի միջնորդություն, որը մերժվել է:
Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Հունիսի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մրգաստան գյուղի 3-րդ փողոցում տուն է այրվում:
Նախնական տվյալներով՝ 3 մարդ է մահացել Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգհարկանի շենքում առաջացած հրդեհի հետևանքով, RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել եւս՝ սպանությունը: Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը»:
Հունիսի 5-ին «Հաղթանակ» զբոսայգում «Հուսո Առագաստ» ՀԿ նախագահ Գ.Կոշկերյան ինքնասպանության փորձ է կատարել:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
Վերջին 40 օրվա մեջ առաջին անգամ երեք օր մեր հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում: Մինչեւ հունիսի 15-ը արեւոտ օրեր են սպասվում, ինչը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հնարավորություն կարող է ստեղծել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 123 հասցեի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Բ.-ին:
Հունիսի 14-ին, ժամը 02.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իտալիայի թիվ 1 հասցեում գտնվող «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 14-ին’ պլանային ևվերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ցավալի և հաճախ տարածված իրողություն է մեր հասարակության մեջ, որ ընտանիքի կնքահոր` արտերկրում գտնվելու պատճառով մարդիկ անորոշ ժամանակով հետաձգում են Ս. Մկրտության խորհրդի կատարումը` սպասելով ավելի հարմար ժամանակի:
Սպանության բացահայտումներ՝ երկու տարի անց:
Քչերը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը ոչնչացվել են, Գեղարդի վանքի փորագրված քարե առյուծները եւ Սանահինի խաչքարերն աշխարհի ամենահին երկրներից մեկի ստեղծարար ուժ ի ապացույցն են: Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են հիմնականում մայրաքաղաք Երեւանի վրա, մինչդեռ, երկրի առավել տպավորիչ վայրերից մեկը ժայռերի մեջ տեղակայված Գորիսն է: