Բաժիններ՝

Արմեն Երիցյան. մարդ նախարար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բազմաթիվ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, որոնք ներկայումս հպարտությամբ ներկայացնում է նախարար Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը…

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի խնդիրներն ու թերությունները. երկրում արտակարգ իրավիճակների կառավարման մարմինների ստեղծման կենսական անհրաժեշտությունը:

2010 թ. մարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը: 30 տարի ՀՀ ոստիկանության համակարգում ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները անհրաժեշտ էր ներդնել նորաստեղծ մի համակարգում, որի կարիքն այդքան զգում էր մեր երկիրը:

6602

6603

Հենց նույն տարի Երևանի Դավիթաշեն թաղամասում հիմնադրվում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ» քաղաքը: Նախարար Երիցյանի նպատակն էր ամբողջությամբ բարեփոխել ու մի հարկի տակ հավաքել նախարարության բոլոր ծառայությունները և ստեղծել երկրի կարիքներին ու ժամանակին համահունչ, աշխարհին համաքայլ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ կառույց:

6604

6605

ԱԻՆ աշխատակիցների Արտակարգ քաղաքը եզակի վայր է նաև այն առումով, որ այստեղ ստեղծված են սայլակավոր հաշմանդամների աշխատանքի, ազատ տեղաշարժման ու ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նախարար Երիցյանը յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերում սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներին՝ խոցելի խավից նրանց դարձնելով գործընկեր: 2012 թ.-ից ի վեր ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի են անցել երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ: Նրանց հավատացին, հուսադրեցին և հնարավորություն ընձեռեցին… Նրանց հավատում էր նախարար Երիցյանը և հավատացած էր, որ գնահատված աշխատակիցը հնարավորության դեպքում միշտ կարող է անել ավելին:

6607

6608

6609

Նախարար Երիցյանի և իր ղեկավարած թիմի ջանքերով ստեղծված մարդուն հրատապ օգնություն ցուցաբերող «911» ծառայությունն այսօր արդեն ունի մեծ հեղինակություն և վայելում է ժողովրդի վստահությունը. ՀՀ բոլոր մարզերում ստեղծված Ճգնաժամային կառավարման կենտրոններն ու «911» ծառայությունն անընդհատ զարգանում ու վերազինվում են ժամանակակից սարքավորումներով:

6610

6612

Մեծ ոգևորությամբ էր նախարարն իրականացնում մարզային ճգնաժամային կենտրոնների ստեղծումը, յուրատեսակ ջերմությամբ մեկ առ մեկ ողջունում բոլորին՝ փրկարարին բնորոշ իր հոգատարությունը փոխանցելով գործընկերներին: Ինչպես նշում էր նախարարը՝ «Ոչ մի ահազանգ չպետք է անտեսվի, յուրաքանչյուրին պետք է լսել և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել…»: Այս մասին բոլորը գիտեն՝ կարգավար օպերատորներից մինչև հրշեջ-փրկարարներ. «Մենք պետք է քաղաքացու մատից փուշ հանենք»,-շեշտում էր նախարար Երիցյանը:

Միջազգային կառույցների հետ համագործակցություններ, բազմաթիվ հանդիպումներ, նոր նախագծեր…

6626

6625

6624

Պետք է հասցնել ամենը, իրագործել՝ բաղձալին: Եվ ստացվեց: 2015 թ. սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը պատվով հաղթահարեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացան միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ: Նախարար Երիցյանը հպարտությամբ էր փաստում, որ այժմ Հայաստանը օգնություն ներմուծող երկրից դարձել է օգնություն արտահանող երկիր, պատրաստ է աջակցել բոլորին: Այդպես էր և Թուրքիայում գրանցված երկրաշարժի ժամանակ. «Փրկությունն ու օգնությունը սահմաններ չի ճանաչում». այս գաղափարով էր առաջնորդվում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

6620

Նախարար Երիցյանի ղեկավարությամբ հրշեջ մասերը բարեկարգվեցին և վերազինվեցին նոր փրկարարական գույքով, 911-ի շրջանակներում ստեղծվեց Հոգեբանական ծառայություն, նոր մեկնարկ ստացավ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնը, զարգացան փրկարարական կամավորական ու պատանեկան շարժումները: 2015 թ. մարտի 18-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարներ Արմեն Երիցյանն ու Վլադիմիր Պուչկովն ազդարարեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային միակ կենտրոնի բացումը, որի նպատակն է Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցուցաբերել արձագանքման աշխատանքներին:

Պատասխանատու, պարտավորեցնող, վտանգներով լի, բայց միևնույն ժամանակ հպարտություն պարգևող աշխատանք է փրկարարի ծառայությունը: Ամեն անգամ, երբ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի էր ունենում առաջին սպայական կոչման՝ փրկարար ծառայության լեյտենանտի շնորհման հանդիսավոր արարողություն, նախարար Երիցյանը հաջող ծառայություն էր մաղթում սպաներին, նշում, որ այսուհետ ուսադիրներն առավել պարտավորեցնող են և շեշտում. «Ձեր առջև բազում խնդիրներ են եղել և կան: Ես այսօր հպարտ եմ՝ տեսնելով ու գնահատելով ձեր աշխատանքը: Բայց դեռ շատ անելիքներ ունենք, և համոզված եմ, որ միասին ցանկացած խնդրի լուծում կգտնենք…»:

Նախարար Երիցյանին հաջողվեց մի քանի տարիների ընթացքում ամրապնդել Արտակարգ իրավիճակների համակարգի հիմքերը, հաստատուն և վստահելի կառույց ստեղծել, յուրատեսակ նրբանկատությամբ ընտրել և կազմավորել այնպիսի թիմ, որին կվստահի հասարակությունը:

Այդ ամենով, նախարար Երիցյանը ժամանակ էր գտնում զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, 13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի, ժողովածուների և 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ: Իր գիտական փորձը նախարար Երիցյանը փոխանցում էր երիտասարդ սերնդին՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում: Նախարարն իր մեծ ներդրումն ունեցավ նաև 2015թ.-ին Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման գործում և հանդիսանում է համալսարանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

6618

Հարցազրույցներից մեկում նախարարը նշել էր. «Երբ նշանակվեցի նախարար, ամեն ինչ նոր էր ինձ համար: Մտածում էի` կկարողանամ արդյո՞ք աշխատել նոր միջավայրում: Նախարարության աշխատակիցների մեծ մասին չէի ճանաչում, տեղյակ չէի իմ գործառույթներին: Հավատացեք, գիշերները նստում էի ու ուսանողի պես սովորում, որպեսզի առավոտյան կարողանայի առանձին խորհրդակցություններ անցկանցել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, Փրկարար ծառայության, հրդեհային ծառայության, տեխնիկական անվտանգության, ռեզերվների գործակալության աշխատակիցների հետ: Ոլորտն այնքան մեծ ու բազմազան է, որ ինձ համար սկզբնական շրջանում հեշտ չէր…»: Բայց դա ընդամենը սկիզբն էր, իսկ հետո…

Իսկ հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Այսօր կրկին Արտակարգ քաղաքում ամեն ինչ նույնն է: Ծառայողական մեքենաներից մարդիկ լուռ շտապում են աշխատանքի: Բոլորը գիտեն՝

6617

6616

6614

«Մեզ պետք է վստահեն, փրկարարին՝ հավատան…»,-ասում էր նախարար Արմեն Երիցյանը:

6611

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս