ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ստուգում են Մոջթաբա Խամենեիի մասնակցությունը Իրանի կառավարմանը. Axios

Վաշինգտոնի վարչակազմը «դեռ փորձում է պարզել», թե ովքեր են առանցքային դեր խաղում Իսլամական Հանրապետության ղեկավարությունում. հայտնում է Axios պորտալը:

Հետախուզական ծառայությունների ղեկավարները ամերիկացի օրենսդիրներին հայտնել են, որ Իրանի կառավարության շուտափույթ փլուզման նշաններ չեն տեսնում՝ չնայած երկրի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

Axios-ի տվյալներով՝ Վաշինգտոնը շարունակում է պարզել, թե կոնկրետ ովքեր են ղեկավարում Իրանը։ Մասնավորապես, ամերիկյան կողմը փորձում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի նոր ենթադրյալ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին, այդ թվում՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Նրանք նաև հետևում են՝ արդյոք նա հանդես կգա տեսաուղերձներով։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեին ստացել է միայն թեթև վնասվածքներ և շարունակում է լիովին վերահսկել իրավիճակը։

ԱՄՆ հետախուզությունը նախկինում Կոնգրեսին ներկայացրել էր գնահատականներ, ըստ որոնց՝ Իրանում իշխանության ուղղահայաց համակարգը շարունակում է պահպանել իր կայունությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին։ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը նշել է, որ «իրանական վարչակարգը, ըստ ամենայնի, շարունակում է ամբողջական մնալ, թեև զգալիորեն թուլացած է»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել երկրի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը այդ գործողությունները հիմնավորել է Իրանից բխող ենթադրյալ հրթիռային և միջուկային սպառնալիքներով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է պատասխան լայնածավալ գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելի օբյեկտներին։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։

Իրանի դեմ իրականացված հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության ղեկավարության մի շարք առանցքային ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031