Միջուկային ենթակառուցվածքներին հարվածներն անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է. Իրանագետ

«Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի կապակցությամբ հանդուգն արձագանքից հետո, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այժմ Իրանի հետ հարաբերություններում իրեն պահում է, ռուսական ասացվածքի «ջրից ավելի լուռ, խոտից ավելի ցածր» («тише воды, ниже травы») սկզբունքով, այսինքն՝ ձգտում է ավելորդ հակաիրանականությամբ աչքի չընկնել»,-գրումէ իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշում է՝ երեկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ նովրուզյան ուղերձում խոսվում էր այն մասին, որ ԱԹՍ-ներով կամ հրթիռային հարձակումների թիրախ դարձած երկրներից, Իրանը հարվածներ չի հասցրել Օմանին և Թուրքիային, մինչդեռ արհեստածին Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար՝ հանգամանք, ինչն ինքնին խոսուն է։

«Կարծում եմ՝ Բաքվում շատ արագ հասկացել են, որ Իրանում կա նոր հոգևոր առաջնորդ և ռազմաքաղաքական ավելի երիտասարդ, եռանդուն ու վճռական թիմ, որոնց հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են»,-նշում է Ոսկանյանը։

Անդրադառնալով Դիմոնա քաղաքի վերջին ժամերի հրթիեակոծմանը՝ իրանագետը նշում է.

«Դեռևս պատերազմի սկզբում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք գործելու են «ակն ընդ ական» սկզբունքով։

Այսօր Իսրայելը հարված էր հասցրել Իրանի Նաթանզի միջուկային ենթակառուցվածքներից մեկին։

Այժմ համացանցը ողողված է Իսրայելի միջուկային տեխնոլոգիաների կենտրոն Դիմոնա քաղաքին հասցված իրանական հրթիռային հարվածի կադրերով։

Բազմիցս եմ նշել, որ այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից՝ լարման ավելացմանը պատասխանել էլ ավելի մեծ լարումով և ոչ մի խորհրդանշական պատասխան հարված։

Միջուկային ենթակառուցվածքներին հարվածներն անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031