Բաժիններ՝

Վթարային ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ  կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի  110-180 համարներ:

Ներկայումս ընթանում են ջրատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք, հաշվի առնելով վթարի բարդությունն ու եղանակային պայմանները, նախատեսվում է վերացնել 36 ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս