Անահիտ Ավանեսյանը երեխային չի ասում, որ շուտով Մեղրիի ԲԿ-ն չի լինելու. Ալինա Սագրադյան

«Անահիտ Ավանեսյանը երեխային խոսք է տալիս, որ եթե նա դառնա բժիշկ, գալու է ու աշխատի Մեղրիի ԲԿ-ում։ Բայց նա չգիտի, որ դուք որոշել եք՝ ընտրությունների հենց հաջորդ օրը փակել այդ բժշկական կենտրոնը»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը։

Նա մանրամասնում է՝ մնալու է մարզում միայն մեկ Բժշկական կենտրոն՝ «Մարզային ԲԿ» անվան տակ, իսկ մյուսները փաստացի միայն ձևական կլինեն, առանց լիարժեք բժշկական ծառայությունների։

«Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031