
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կկատարի արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,- ասված է Կարեն Կարապետյանի՝ այսօր կայացրած որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ մահացել է Արտակարգ իրավաճկների նախարար Արմեն Երիցյանը: