«Բնակչությունն էկոնոմ ռեժիմից անցնում է ազատ ռեժիմի». Հակոբ Հակոբյան

Հայաստանում դեկտեմբերին, Ամանորին ընդառաջ, միշտ էլ գները բարձրացել են, և դա օրինաչափ է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Մեր շուկայական հարաբերությունների պրոցեսում գինը կարգավորվում է շուկայի թելադրանքով, իսկ այն մարմինը, որ զբաղվում է գների կարգավորմամբ, այն իրականում զբաղվում է ոչ օրինաչափ արդյունքներից ելնելով»,- ասաց նա:

Ըստ Հ. Հակոբյանի` դեկտեմբերին սպառումը շատանում է Հայաստանում, թեև շատ երկրներում հակառակն է, և գներն իջնում են: Բայց մեզ մոտ դեկտեմբերին սպառումը մյուս 11 ամիսների համեմատ համաչափ չի: Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում: Արհեստական ոչինչ չկա, շուկան պետք է կարգավորի այդ ամենը: Բնակչությունն էկոնոմ ռեժիմից անցնում է ազատ ռեժիմի»:

Պատգամավորը համոզվածություն հայտնեց, որ մսի գինը չի բարձրանա այս տարի, քանի որ Հայաստանում շատ է արտադրվում, բայց որակյալ ապրանքի գինը բարձրանում է:

Տեսանյութեր

Լրահոս