Թրամփը հայտնել է, որ ուրախ է ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի մահվան առիթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել է, որ ուրախ է ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի մահվան առիթով։

«Ռոբերտ Մյուլլերը հենց նոր մահացավ։ Լավ է, ես ուրախ եմ, որ նա մահացել է։ Նա այլեւս չի կարող վնաս պատճառել անմեղ մարդկանց»,- գրելէ ԱՄՆ նախագահը։

Մյուլլերը, որի երկամյա հետաքննությունը 2019թ․ ավարտվեց այն եզրակացությամբ, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին 2016թ․ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու ժամանակ, զբաղեցրել է ՀԴԲ տնօրենի պաշտոնը 2001-2013թթ․։Մյուլլերի հետաքննությունը հանգեցրել է 37 մեղադրական եզրակացությունների եւ մեղքի յոթ ընդունումների, չնայած նա որեւէ ապացույց չէր գտել, որ Թրամփը կամ նրա օգնականները համակարգել են իրենց գործողությունները Ռուսաստանի հետ։

Ընդ որում, Մյուլլերի զեկույցում, ինչպես հայտնի է դարձել, եզրակացություն չի արվել այն մասին, որ Թրամփը որեւէ հանցագործություն է կատարել, բայց եւ նախագահից չի հանել մեղադրանքները արդարադատությանը խոչընդոտելու մասին։ Հետաքննությունը Մյուլլերին դարձրեց Թրամփի գլխավոր թիրախը:

Տեսանյութեր

Լրահոս