Աշխարհի ու տարածաշրջանի երջանիկ ազգերի մասին նոր զեկույցը պատրաստ է

Ֆինլանդիան 9-րդ տարին շարունակ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ ազգերի աղյուսակը։ Երջանկության համաշխարհային վերջին զեկույցի տվյալներով, Հայաստանն այդ աղյուսակում 89-րդ տեղում է։Ֆինլանդիային հաջորդում են Իսլանդիան ու Դանիան։ Իրենց բաժին հասած կյանքից գոհ են նաև Կոստա Ռիկայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Նիդերլանդներում, Իսրայելում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում։ ԱՄՆ-ն աղյուսակում 23-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 79-րդում, Ուկրաինան պահպանել է դիրքերը՝ 111-րդ հորիզոնականում է։

Տարածաշրջանում ամենաերջանիկը հայերն են, երջանկության ցուցանիշով հարևան երկրներին զիջում են ադրբեջանցիները։ Վրաստանն աղյուսակի 91-րդ տեղում է, Թուրքիան՝ 94, Ադրբեջանը՝ 102-րդ։

Ամենաապերջանիկ երկիրն այս տարի էլ Աֆղանստանն է, նրան նախորդում են Զիմբաբվեն, Եմենը, Լիբիան։

Ուսումնասիրության հեղինակները երջանկության մակարդակի տարբերությունները վերագրում են վեց գործոնների՝ եկամուտ, առողջություն, սոցիալական աջակցություն, ընտրության ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն: Նրանք կարծում են, որ հենց այս ցուցանիշների համադրությունն է պատճառը սկանդինավյան երկրների կայուն բարձր վարկանիշների համար։

Զեկույցը նաև ընդգծում է մի անհանգստացնող միտում. վերջին տասնամյակում կյանքից գոհունակությունը զգալիորեն նվազել է 25 տարեկանից փոքր երիտասարդների շրջանում Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Նշված պատճառներից մեկը սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումն է, հատկապես դեռահաս աղջիկների շրջանում, ովքեր օրական ավելի քան հինգ ժամ են անցկացնում դրանց վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031