Բաժիններ՝

Հայց՝ ընդդեմ Հարվարդի

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հարվարդի համալսարանի, հայտարարելով, որ համալսարանի ղեկավարությունը չի կարողացել լուծել կամպուսում հակասեմիտիզմի խնդիրը, ինչը հիմք է տվել, որպեսզի սառեցվեն դրամաշնորհները եւ հետ է պահանջվել բուհին արդեն տրամադրված գումարները։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հայցը ներկայացվել է Մասաչուսեթսի դաշնային դատարան։ Մասնագետներն արդեն հասցրել են այն որակել որպես Թրամփի վարչակազմի եւ համալսարանի միջեւ եղած պայքարի հերթական հանգրվանը։

Սպիտակ տունը կրճատել է 2,6 միլիարդ դոլարի հատկացումը համալսարանին, ինչպես նաեւ ֆեդերալ պայմանագրերը խզել է համալսարանի հետ՝ փորձելով հասնել նրան, որ բուհը չկարողանա արտասահմանցի ուսանողներ ընդունել։ Հարվարդն էլ պատասխան հայց էր ներկայացրել ընդդեմ Սպիտակ տան վարչակազմի, հայտարարելով, որ իր դեմ պատերազմ են սկսել այն բանի համար, որ Թրամփի վարչակազմի առաջարկած կանոններով չի առաջնորդվում։

Ֆեդերալ դատարանը համաձայնել էր Հարվարդի հայցի հետ եւ չեղարկել ֆինանսավորման դադարեցման որոշումը՝ հակասեմիտականության մասին Սպիտակ տան ներկայացրած փաստարկները համարելով «ծխածածկույթ»։

Կողմերը նաեւ բանակցել են, փորձել գալ ընդհանուր հայտարարի, սակայն կարծես թե ամեն բան նորից տեղափոխվում է դատական քաշքշուկների դաշտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս