
Վթար Երևանում. վիրավորները տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Պռոշյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Toyota Corolla» մակնիշի 01 NF 010 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն) և «Mitsubishi Pajero IO» մակնիշի 26 UU 331 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնեը Լ. Կ.-ը (1973 թ. ծնված), Կ. Մ.-ը (1966 թ. ծնված) և Հ. Հ.-ը (1973 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Նաիրի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: