Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:
Արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18:00-ից 20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտոստոսին Սոչիում կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Կոմերսանտը»:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Մանվել Հ.-ն:
Հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական և ուսումնամեթոդական կազմի ներկայացուցիչներ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Շնորհավորում ենք, նախարարին մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ:
Գյումրու բնակիչ 23-ամյա Նարեկ Թամրազյանի մոտ հայտնաբերվել է սրտի բնածին արատ` թոքային հիպերտենզիա ախտորոշմամբ: Վերջին շրջանում Նարեկի մոտ նկատվում է հիվանդության սրացում:
Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին:
Հուլիսի 1-ին, ժամը 07.34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կարին ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոքրիկ տղան զանգել է ոստիկանություն:
Նկատի ունենալով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ սպասվում է դեպի հանգստյան գոտիներ երթևեկության ինտենսիվության աճ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Այդ օրը Մանվելը 70-ից ավելի զինվորի կյանք է փրկել։ Եթե ինքը դիրքը լքած լիներ կամ չպահեր, մեր զինվորներից շատ-շատերը հավանաբար կզոհվեին։ Ընկերոջն ուղարկել է տղաներին կանչելու։ 11։20 դիվերսիոն հարձակում է եղել»։
«Մենք պետք է ավելի կատարելագործենք մեր պաշտպանությունը, ռազմական գիտելիքները, անխախտ պահենք մեր դիրքերը: Այդպիսի պատգամ են թողել մեզ մեր զոհված ընկերները, որը պետք է կատարենք սրբորեն, ինչն էլ կլինի նրանց հավերժության գրավականը»,- նշել է Ալեքսանդր Հովսեփյանը:
Հունիսի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 30-ին, ժամը 19.02-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու:
Դաշտով մեկ թափված տարատեսակ արկերի բեկորները կարող են հուշել, թե որքան աննպատակ կրակոցներ է արձակել թշնամու հրետանին մեր դիրքերի բոլոր կողմերում:
Հունիսի 30-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
SOS Գյումրի նախաձեռնության անդամները թեև պլանավորել էին թվով 13 անօթևան ընտանիքների ապահովել մինիմալ կահավորանք ունեցող 1 սենյականոց բնակարաններով, սակայն, ինչպես հայտնի է՝ այդ թիվը կրկնապատկվել է: Նախապես ծրագրված 13-ի փոխարեն՝ թվով 25 գյումրեցի անօթևան ընտանիք վերջապես հնարավորություն է ստացել ապրել նոր ու կահավորված բնակարանում։ 168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ 25 բնակարաններից միայն մեկն է 1 սենյականոց, մնացածը՝ 2, 3, 4, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ավելի բազմանդամ ընտանիքների տեղավորել նոր ու կահավորված բնակարաններում:
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը:
«Նախատեսվում է, որ առաջին հերթին քաղծառայողների թափուր հաստիքները կկրճատվեն: Դեռևս խոսք չկա այն մասին, թե քանի հաստիք է կրճատվելու: Ամեն օր մենք պաշտոնների գնահատման գործընթաց ենք իրականացնում»,- ասաց Մ. Բադալյանը:
«Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա։ Նույնիսկ լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով։
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ անձնագրայիններում առաջացած դժվարությունների պատճառը հանրապետությունում ID անձնագրերի բացակայությունն է, որի փոխարեն՝ քաղաքացիներին տրամադրում են հին նմուշի անձնագրեր, որի դեպքում մեկ գործողություն ավելի է կատարվում՝ քաղաքացին գրավոր դիմում է գրում, որ ցանկանում է ճամփորդել, և որպես ճամփորդական փաստաթուղթ՝ ստանում է հին նմուշի անձնագիր:
Հասարակական կարգ պահպանողներն արդեն կրում են տեսախցիկներ:
Քաղաքացու նկարահանած տեսանյութի հիման վրա շարունակվող ծառայողական քննության արդյունքներով՝ երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հունիսի 30-ին ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում տեղի ունեցած միջոցառումը ոստիկանական առօրյայից չէր, բայց գեղեցիկ հանգուցալուծումն էր այդ առօրյայի հետ կապված մի պատմության:
2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է: