
Գյումրեցի 23-ամյա Նարեկի կյանքի փրկության համար գումար է անհրաժեշտ

Գյումրու բնակիչ 23-ամյա Նարեկ Թամրազյանի մոտ հայտնաբերվել է սրտի բնածին արատ` թոքային հիպերտենզիա ախտորոշմամբ: Վերջին շրջանում Նարեկի մոտ նկատվում է հիվանդության սրացում:
Նարեկի մոր` տիկին Սուսաննայի խոսքով, որդին արդեն երկար ժամանակ բժիշկների հսկողության տակ է, սակայն կյանքին վտանգ է սպառնում: Բժիշկները խորհուրդ են տալիս 2-3 ամսվա ընթացքում Նարեկի բուժումը շարունակել արտերկրում, Գերմանիայում կատարել թոքի փոխպատվաստում: Գյումրեցի ընտանիքը, սակայն, անհապաղ վիրահատության համար նախատեսված գումարը չի կարող գտնել, ընտանիքը դիմում է բարի կամքի տեր մարդկանց եւ խնդրում փրկել 23-ամյա երիտասարդի կյանքը:
Կոնվերս բանկում բացված հաշվեհամար. 1930054749220100 AMD
1930054749220104 EUR
1930054749220158 RUB
Հեռախոսահամարներ` 077 17 65 25
099 17 65 25