Վթար Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում

Հունիսի 30-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հատիս փողոցի թիվ 4/2 շենքի դիմաց բախվել են «ВАЗ-2170» մակնիշի 45 OC 045 (վարորդ՝ Վ. Ս.), «Volvo V70» մակնիշի 06 OS 778 (վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Ո.) և «Honda Accord» մակնիշի 34 TM 071 (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս