Բաժիններ՝

Վթար «Կարին» ռեստորանային համալիրի մոտ

Հուլիսի 1-ին, ժամը 07.34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Կարին» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 143-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 TR 892 պետհամարանիշով (վարորդ՝ 1944 թ. ծնված Լ.Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կից ջրատարում: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031