
ԶԼՄ-ները հայտնում են Պուտինի և Էրդողանի՝ Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտոստոսին Սոչիում կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Կոմերսանտը»:
Պարբերականը չի բացառում, որ հանդիպումը կարող է և ավելի վաղ տեղի ունենալ, եթե այդ մասին հաջողվի պայմանավորվել երկու երկրների արտգործնախարարներին հուլիսի 1-ին կայանալիք բանակցությունների ժամանակ:
Նշենք, որ հունիսի 29-ին Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեց, որ իրենք պայմանավորվել են հանդիպել G20 գագաթաժողովի շրջանակում, որը անցկացվելու է սեպտեմբերի 4-5-ը Չինաստանում:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չէր կարողացել հաստատել այդ տեղեկությունը: