Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 10-ին առանձին շրջաններում, փետրվարի 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի  10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

Երևան քաղաքի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս