Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է հուլիսի 5-ը հռչակել նաև պետական խորհրդանիշների օր

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ պետական խորհրդանիշների տոնական օր սահմանելու գաղափարին և այն իրավական առումով ամրագրելուն։

Նրա խոսքով՝ այն պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագիր է։

«Այս ծրագիրն ընդունվել էր 2010 թվականի  փետրվարին, որն իր մեջ ներառում էր մի գաղափարախոսություն՝ ՀՀ հասարակության, քաղաքացիական, հայրենասիրական գիտակցության բարձրացման, հոգևոր ներուժի խթանման անհրաժեշտություն, երիտասարդ սերնդին պետականաշինության գաղափարներին ավելի մոտ պահելու անհրաժեշտություն, և այլն»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ այս օրինագծով առաջարկվում է պետական խորհրդանիշների օրը որպես պետական տոն ընդունել. «Մենք առաջարկում ենք՝ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, հռչակվի նաև պետական խորհրդանիշների օր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս