«Դիրքերում մեր երեխեքն են, եւ մենք մեր երեխաներին թիկունք պիտի կանգնենք: Հնարավոր է, որ նրանք արահետները այնպես չեն ճանաչում, ոնց որ մենք: Հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է եւ կա, իսկ թուրքը թպրտա, նա թուրք էլ կմնա: Թուրքը էդքան պլոճիկ չունի, որ մեր սահմանները անցնի: Մի օր գալու է, որ Բաքվում թեյ ենք խմելու, իսկ Ալիեւն է թեյ մատուցելու»:
Մինչեւ այս պահը այնտեղից համարյա ձայն դուրս չէր գալիս։ Ու հայկական կողմը տեղեկատվական դաշտում միակողմանի բոլոր հոսքերը, փաստացի, կառավարում է։ Սկսած պաշտոնական տեղեկատվությունից, մամուլով, վերջացրած հասարակ օգտատերերով սոցցանցերում։ Բայց հիմա ադրբեջանական կողմից սկսվում է կտրուկ տեղեկատվական ակտիվացում։
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում Է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վարդիթեր Սարգսի Սիմոնյանը, ով 2016 թ. մարտի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս Է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։
Այսօր վաղ առավոտից Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներև երիտասարդներ՝ ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ:
Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է
«Մեզ մոտ կյանքը սովորական հունով ընթանում է: Մանկապարտեզը գործում է, ես էլ այս պահին գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված: Բայց մենք աչքի պոչով միշտ հակառակորդի կողմն ենք նայում: Ամեն դեպքում վտանգ կա, զգուշավորությունը պետք է լինի, բայց առայժմ հարաբերական անդորր է, որևէ արտառոց բան չկա»,- ընդգծեց Սաղոյանը:
Պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ:
Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը, բացի ուղղաթիռի կորստից, այլ կորուստներ է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր առավոտյան 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը ծանր է:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում:
Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ՝ որոշ երկրների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսանակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելքում:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 ( «Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
«Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Հաճախ մարդիկ Ս. Մկրտությունը հետաձգում են՝ պատճառաբանելով, թե պատրաստ կամ ի վիճակի չեն սեղան պատրաստել արարողությունից հետո՝ բարեկամների հետ նշելու իրենց կյանքի այդ իրադարձությունը:
«Իրականում մեր սիրո պատմությունը ինձ համար մի փոքր անհավանական է, առաջ երբ նման դեպքերի մասին էի լսում, ինքս չէի հավատում ու պատկերացնում, բայց ինչպես ասում են՝ սպասիր անսպասելիին եւ երբեք մի ասա «երբեք»: Նրա անունը Թամեր է, ապրում է Դուբայում: Չգիտեմ էլ ինչպես, բայց ամիսներ առաջ նա նկարներս է տեսել իմ Instagram-ի էջում եւ շատ հավանել է ինձ. հետագայում հասկացա, որ այն ինչ Թամերն ուզում է, անպայման ու ամեն գնով հասնում է»:
«Սա առաջին դեպքը չէր, Հրապարակում էլ ռուս երիտասարդի վրա էին հարձակվել: Սա լկտիության բարձրագույն դրսևորում է: Ես չեմ ուզում շատ խոսել, հետևությունները Դուք արեք: Դատական պրոցեսը կավարտվի, արդարադատությունն իր գնահատականը կտա»,- ասաց Գ.Արսենյանը:
Ապրիլի 1-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: