Ես երեկ մի քանի շենքերում եմ եղել, նայել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չենք օգտագործում մեր նպատակներին համապատասխան: Ունենք գերատեսչություններ, ծառայություններ, չգիտեմ՝ ՊՈԱԿ-ներ, որոնք վարձով են նստում, և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչության ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում, և ոչ էլ տարիներով գնում են այդ շենքեր-շինությունները:
Ավտոմեքենա փախցրած տղան խոստումը չկատարեց:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:
30.03.2016թ.` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս.Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։
«Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մարտի 31-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Մարտի 30-ին պաշտպանական գծի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի 19-ամյա բնակիչ Դավիթ Պավելի Գրիգորյանը:
Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին:
Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Մարտի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում Վ. Ս.-ը (1936 թ. ծնված) դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով` 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 1-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Փիրումյան փողոցի ջրամատակարարումը:
Եթե մենք առաջնորդվեինք այդ թվի «սատանայական» լինելու հանգամանքով, ապա 666-ի հետ կապված բոլոր տեսակի առնչությունները կհամարվեին սատանայական. Աստվածաշնչում 666-րդ էջ չպիտի լինի, 666թ. տեղի ունեցած ամենը սատանայական է, 666 թիվը պարունակող պետհամարանիշ ունեցող մեքենան համարել սատանայի կառք և նմանատիպ սնոտի և հիմնազուրկ պատկերացումներ:
«Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ում որպես փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի անհետանալու վերաբերյալ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել նրա անհետ կորելու դեպքի վերաբերյալ:
Մարտի 30-ին, ժամը 19.05-ին ահազանգ է, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Դեբեդ փողոցի թիվ 3 հասցեում այրվում է իրեն պատկանող ավտոմեքենան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակը հասարակությանը բնակարանով ապահովելն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում: 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները»,-շեշտեց նա`հավելելով, որ նախագիծը ներկայացվելու է կառավարություն:
Նոր ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Մարտի 29-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, գոտկային հատվածի և գլխի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Արմեն Թ.-ն: Նա հայտնել է, որ Նոր Նորք համայնքի տարածքում ամրանի վրա վայր է ընկել:
իճվակրություն կամ կեղծ ժանտախտ: Ո՞րն է Վահրամաբերդում հավերի անկման պատճառը, դեռ հայտնի չէ: Անասնաբույժը դեպքի մասին այսօր է տեղեկացել ու չի հասցրել զննել թռչուններին:
«Անցյալ տարի գրանցվել է 353 աղետ, որոնցից 198-ը բնական բնույթ են կրում: Ըստ վիճակագրության, սա ամենամեծ քանակությունն է մեկ տարվա ընթացքում: Բոլոր կատակլիզմներից, ինչպես բնական, այնպես էլ մարդածին, ընդհանուր տնտեսական վնասները 2015 թվականին կազմել են 92 մլրդ դոլար»,- նշվում է փաստաթղթում:
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ամին Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, եւ հաջորդ օրերին, հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանն Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիական տնտեսություններին հասցրել է 70-90 տոկոս վնաս: