Ա.Հարությունյանի խոսքով` ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումն ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնում, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մալաթիայի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանի սպանության վերաբերյալ Վալերի Պերմյակովը դարձյալ հակասական ցուցմունքներ է տվել. մեկ նշել է, որ սպանել է հրազենով, մեկ՝ սվինով, մեկ՝ կանգնած դիրքում, մեկ՝ պառկած: Այս եզրակացության արդյունքում հանգել են այն հետևության, որ աղջնակին սպանել է սվին-դանակով, սակայն Հասմիկ Ավետիսյանի մարմնին սվին-դանակի հետքեր չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ դա Վալերի Պերմյակովի ներքին համոզմունքն է այդ իրավիճակում:
«Կառուցումը եղել է սխալ որոշում, որը հանգեցրել է տարբեր խնդիրների. նախ՝ այն եղել է ոչ շահավետ, ինչի պատճառով մոտ 160 մլն դոլարի ներդրում է արվել, որից հետո մենք ունեցել ենք ընդամենը վեց հիմնական գեյթ, բացի դրանից՝ ձևավորվել է մի իրավիճակ, որի համար առ այսօր Հայաստանից դուրս մեկնելու համար մենք շարունակում ենք վճարել շատ ավելի թանկ գին, քան, օրինակ, հարևան հանրապետությունները»:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 1993 թ. ծնված Հակոբ Հ.-ին և ուղևոր, 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են փաստաբան Ռուզաննա Ազրոյանի կողմից Վարչական դատարան ներկայացրած հայցին և այդ առթիվ կայացված վճռին:
Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայությունից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հանքի տարածքում երկու անձանց են հայտնաբերել, որոնք հանքի աշխատողներ չեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 31-ին՝ երեկ, հրապարակել է «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Ապրիլի 1-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտակա շենքերից մեկում քաղաքացիներն արգելափակվել են վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»:
Մարտի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին:
Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կեսարյան հատումով է եղել։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։
Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Նա իրավապահներին հայտնել է, թե իրեն հարվածողին չի ճանաչում, նրա ձեռքին դանակ կամ այլ իր չի տեսել, այդ ժամանակ բակում այլ անձանց չի նկատել: Սակայն, ըստ երեւույթին, իրավապահները գործը բացահայտել են եւ հասկացել, որ Յուրի Ուտոեւը իմացել է իր հարվածողին, եւ թե ինչու են այդպես վարվել:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ Գյումրու 16 տարբեր հասցեում խուզարկություններ են իրականացվել: Սակայն, նախաքննության շահերից ելնելով, գաղտնի է պահվում, թե ո՞ր քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել:
Մարտի 31-ի գիշերը «Կինո Մոսկվայի» մոտ կանգնեցրած «Երազ Ռակետա» ավտոմեքենան գողացել են: Վերջինս համարվում է հայկական առաջին ու միակ մարդատար մեքենան՝ հավաքված «Սովետի վախտով»՝ «Երազ» գործարանում:
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:
Մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
«Գիտեք, կարծում եմ, յուրաքանչյուր լուրի կամ կարծիքի մեջ ճշմարտություն կա: Դեռեւս նման մտահղացում չունեմ, բայց դա լավ միտք է, գուցե ապագայում այդ առումով մի բան լինի, գուցե ոչ: Կոնկրետ ես դեռեւս պատրաստ չեմ նման բան անելու, ինքս դեռ չեմ ուզում, բայց ապագայում գուցե, ինչու՝ ոչ»:
«Այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մարտի 31-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Վերջերս համացանցում տարածված այն տեղեկատվությունը, որ 2016 թվականի դեկտեմբերից եվրոպայում ծնված երեխաների մաշկի տակ RFID չիպեր կտեղադրվեն, իրար էր խառնել ամբողջ համացանցը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի պաշտոնական աղբյուրները, Մարո Գուլոյանը ինքնասպան է եղել` իր տնային խալաթի գոտիով կախվելու միջոցով:
Մարտի 31-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստեցվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Կարաս» թոնրատան ծխնելույզում հրդեհ է բռնկվել:
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել:
Երկրորդ գողությունը հարևանի տնից:
Մարտի 28-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Սիլվա Ս.-ն և հայտնել, որ թիվ 28 ավտոբուսից իջնելուց նկատել է, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ:
65 տարեկան հասակում մահացել է ճարտարապետ Զահա Հադիդը: Մահվան պատճառը դարձել է սրտի կաթվածը:
Քրեական գործով նաև որոշումներ են կայացվել քննությունից թաքնված Հովհաննես Թորիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանք ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: