Նորածին երեխայի առուվաճառքի գործով մեղադրվող բժշկուհին ազատ է արձակվել

2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված բժշկուհի Կարինե Անտոնյանն ազատ է արձակվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ դատախազի որոշմամբ բժշկուհու խափանման միջոցը փոխվել է, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այս քրեական գործի շրջանակներում բժշկուհին ձերբակալվել էր 2016թ. հունիսի 8-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով  (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառք կազմակերպելը)  և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը): Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել էր:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031